Գուտերեշի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին Կիևի կողմից հիստերիայի առիթ է միայն. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք չունի թելադրել ՄԱԿ–ի կամքը կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ BRICS-ի գագաթնաժողովին այցի կապակցությամբ, իսկ նրա մասնակցությունը միջոցառմանը Կիևի կողմից հիստերիայի առիթ է միայն: Նրա խոսքերը մեջբերում է «Sputnik»-ը։

Զախարովան հարց է տվել, թե ինչու է Ուկրաինան կարծում, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իրավունք չունի «ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան ասել և այլն»։

«Ի՞նչ իրավունքով եք ասում, որ բոլորս չհավաքվենք, չհանդիպենք, հարցեր չքննարկենք։ Առավել ևս թելադրում եք Միավորված ազգերի կազմակերպության կամքը։ Տվյալ դեպքում, Միավորված ազգերի կազմակերպությունը առանց հարցնելու ոչ մեկին չի տվել կամ փոխանցել իր հովանավորությունը, տարբերանշանները և խորհրդանիշները: Գլխավոր քարտուղարն օգտվել է իրեն ընձեռված հնարավորությունից և մասնակցել այս միջոցառմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նաև հիշեցրել է, որ Գուտերեշը մասնակցում է նմանատիպ այլ միջոցառումների, ուստի ՄԱԿ –ի Գլխավոր քարտուղարի այցը Կազան Կիևի կողմից հիստերիայի առիթ է:

Մինչ այդ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «սխալ» էր անվանել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի որոշումը՝ այցելել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Կազանում: Ուկրաինայի ԱԳՆ-ի կարծիքով՝ Գուտերեշի ընտրությունը խաթարում է ՄԱԿ-ի հեղինակությունը, ինչպես նաև չի նպաստում խաղաղության գործին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031