Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։
Ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:
Այս ցուցանիշով նա 6-րդն է աշխարհում և երրորդը՝ Եվրոպայում։
Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 25 մլն եվրո տրանսֆերային արժեքով։
Լիոնել Մեսսի — 25 մլն եվրո
Ռոբերտ Լևանդովսկի — 15 մլն եվրո
Կրիշտիանու Ռոնալդու — 15 մլն եվրո
Կարիմ Բենզեմա — 10 մլն եվրո
Թոմաս Մյուլեր — 8 մլն եվրո
Հենրիխ Մխիթարյան — 6 մլն եվրո
Լուկա Մոդրիչ — 6 մլն եվրո
Մխիթարյանը նաև 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Ա Սերիայում։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 35 տարեկանը լրացած (35 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։
Նշենք, որ Հենրիխի տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։
Աղբյուր՝ armsport.am