Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից։ Մի շարք պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներ երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների հետ ՀԷՑ-ի գնումների ոլորտն են քննարկել։ Կառավարությունում դիտարկել են այս ոլորտը եւ, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն շղթա հայտնաբերել․ գնումներին մասնակից ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՀԷՑ-ի ղեկավար պաշտոնյաների հետ, ուստի որոշել են փոփոխություններ կատարել գնումների գործընթացում: Փոխել նաեւ օրենքը, սահմանել, որ ՀԷՑ-ում անգամ բաժնի պետերի հետ փոխկապակցված որեւէ կազմակերպություն չի կարող մասնակցել գնումների գործընթացին։

Երեկվա քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, ՀԾԿՀ-ից եւ այլ պատկան գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Հիշեցնենք․ վերջին շրջանում Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից կառավարվող ՀԷՑ-ը հայտնվել է իշխանության ուշադրության ներքո, լուրեր կան, որ ուզում են փայաբաժին պոկել ՀԷՑ-ից, ինչպես արեցին ԶՊՄԿ-ի դեպքում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031