Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է բախվել ժողովրդի բարկությանը՝ երկրում հարկերը բարձրացնելու օրենքի պատճառով։ Նման կարծիք է հայտնել The New York Times-ը։
Ամերիկյան պարբերականը նշում է, Եվրոպայից վերադառնալուց հետո Զելենսկին, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի լուծել Ուկրաինայի բնակչության դժգոհությունը, քանի որ հարկերի բարձրացումը միշտ «հասարակական համակրանք չփայելող միջոց է», բայց հատկապես նման քայլը չի վայելում պատերազմից ավերված տնտեսությունով երկրի ժողովրդի աջակցությունը: Ինչպես պարբերականի թղթակցին հայտնել են Ուկրաինայի մի քանի բնակիչներ, իրենք մտավախություն ունեն, որ պետության կողմից ստացված միջոցները կկողոպտվեն։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս ընդունել են, որ հարկերի և ակցիզների ավելացումն անխուսափելի է, և այս միջոցին այլընտրանք չկա։ Կիևում հայտարարում են, որ երկիրը կարող է ինքնուրույն հոգալ միայն ռազմական բյուջեի խնդիրները, մնացած ամեն ինչ ֆինանսավորվում է իր դաշնակիցների օգնությամբ։ Բայց, չնայած դրան, Ուկրաինայի իշխանությունների համար գնալով սրվում է բյուջեն լցնելու խնդիրը։
Կառավարությունը Ռադային է ներկայացրել 2025 թվականի բյուջեի նախագիծը, որը ներառում է 1,6 տրիլիոն գրիվնա (38,68 միլիարդ դոլար) դեֆիցիտ, իսկ ազգային արժույթի փոխարժեքը նախատեսվում է իջեցնել մինչև 45 գրիվնա մեկ դոլարի դիմաց։ Ըստ РБК-Украина գործակալության՝ հիմնվելով փաստաթղթի վերլուծության վրա, երկրի պետական պարտքը մինչև հաջորդ տարվա վերջ կկազմի ՀՆԱ-ի 101,8%-ը, և նախատեսվում է ներգրավել 34,8 միլիարդ դոլարի արտաքին վարկեր։
Միևնույն ժամանակ, արևմտյան դաշնակիցները Կիևին համառորեն խորհուրդ են տալիս ավելի շատ աղբյուրներ փնտրել ինքնաֆինանսավորման կարողությունը մեծացնելու համար: Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Անդրեյ Պիշնին ԱՄՀ-ի հերթական մոնիտորինգի առաքելության արդյունքներով զեկուցեց, որ հիմնադրամի փորձագետները զգալի ուշադրություն են դարձրել 2025 թվականի բյուջեի ֆինանսավորման աղբյուրներին և ընդգծել, որ Ուկրաինան ներքին ռեսուրսների կուտակման համար պետք է տքնաջան աշխատանք կատարի։