Վարդանիկն ի սկզբանե գիտեր՝ երկար չի պաշտոնավարելու, դրա համար էլ մտածել է գռփի-չռփի, հետո ծակը մտնի. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայանքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, նաև՝ հրապարակված ձայնագրությանը:

«Կպի, Հենդո, դավայ… ըդոնց գլխուն… , ըդոնց բերանը…

Ըդոնցը ժողովուրդն է, մեզնից յուրաքանչյուրը:

Վարդանիկն ի սկզբանե գիտեր, որ ինքը երկար չի պաշտոնավարելու (հիշեք, թե ինչպես նորից մտավ քաղաքականություն, ինչպես ինքն էր ասում՝ մինչև իր դեմ նախաձեռնված վարույթը, հանգիստ ապրում էր), դրա համար էլ մարդը մտածել ա գռփի-չռփի, մեկա վերջուն գնալուա էն ծակը մտնի, որտեղ իր տեղն է:

Ի դեպ, այս մեղադրանքների ապացուցման դեպքում սրա քաղաքական պատասխանատվությունը հավասարապես պետք է կրեն Վարդանիկին քաղաքապետ դարձրած, հետևաբար նրա արժեքները կրող բոլոր ուժերն ու անհատները՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Գրիգորյանը»,- գրել է Հակոբյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031