Շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը նշանակվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Նոր նշանակում ունենք, Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ շրջանի վարչական ղեկավար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանմեկնարկին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հաջողություն մաղթեց նորանշանակ պաշտոնյային։

Հիշեցնենք, որ Տիգրան Գաբրիելյանը մինչ այդ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր։ Համբարձում Մաթևոսյանի ՇՄ նախարար նշենակվելուց հետո միակ փոխնախարարը, որ չվերանշանակվեց իր պաշտոնում Տիգրան Գաբրիելյանն էր և երկու ամիս անց նշանակվեց վարչական շրջանի ղեկավար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031