Կոնսերվատորիայի այգին վերջապես անցել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո. Ավինյան

«Բոլոր դատական ատյաններն անցնելով՝ Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձվել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Պարո՛ն Բեգոյան, պարո՛ն Պետոյան, նախևառաջ եկեք սկսենք մաքրման աշխատանքները, բոլոր հնարավոր առաջին քայլերը պետք է արվեն: Նաև սկսենք դիտարկել բոլոր այն առաջարկությունները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման համար: Երևի մի քննարկում էլ ունենանք այս շաբաթ ու շարժվենք առաջ:

Կարծում եմ՝ կարևոր հատված է, մեր ամենակարևոր այգիներից մեկն է և գտնվում էր շատ վատ վիճակում: Շատ ուրախ եմ, որ իրավական բոլոր հարցերը լուծվել են, և բոլորին, ովքեր էս գործընթացի մասնակից են եղել, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել է Ավինյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031