Skip to main content

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 23-ամյա կնոջ դիակը

Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։

«Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031