Միտինգին ներկա հոգևորականները կարո՞ղ են հանգիստ լինել, որ Կտրիճը նրանց ռեպրեսիաների չի ենթարկի. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման վերջին հանրահավաքին ու դրանց առնչվող ձայնագրություններին:

«Տաշիր Սամոյի աջակիցների միտինգի հետ կապված մի քանի հարց ունեմ միայն.

Տիկին Ֆլորայենց վերջը մարդը ինչքա՞ն փող տվեցին։ Կարծես թե նախապես հաստատված գումարը անձի հաշվով 40 հազար էր, բայց ձայնագրություններից հասկացվում է, որ միջին օղակի «տասովշիկները» ամեն մեկը 40-ի վրայից մի փոքր տանում է, տակն ինչքա՞ն է մնում։
Միտինգին ներկա հոգևորականները գոնե կարո՞ղ են հանգիստ լինել, որ Կտրիճը նրանց ռեպրեսիաների չի ենթարկի՝ ընտանիքներին չբերելու համար։
Տեսա, որ շարժման պարագլուխներից մեկը պնդում է, որ այստեղ 30 հազար մարդ կա։ Էդ խելքո՞վ են քաղաքական հայտ ներկայացնում։
Եվ վերջապես, գոնե հիմա հասկացա՞ն, թե իրականում փոքրիկ խմբակը որն է, թե՞ վիզուալիզացնելու համար մի երկու միտինգ էլ կանեն»,- գրել է Ալեքսանյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031