Մենք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք չվախեցանք, պայքարեցիք, հիմա Վարդանիկի օրոք վախեցողի՞ ենք նման. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայանքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, նաև՝ հրապարակված ձայնագրությանը:

«Ասում ա՝ ՔՊ-ից ավագանու անդամներին վախեցնենք. մենք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք չվախեցանք պայքարեցիք, հիմա Վարդանիկի օրոք վախեցողի՞ ենք նման: Մեր ավագ գործընկերներ Քոչարյանի օրոք չվախեցան, ձեր օրոք վախեցողի՞ ենք նման:

Մեր ձևիստներն էլ շտապ Գյումրի են վազում, գիտե՞ք՝ ինչու:

Բոլոր նախկինները՝ ձևիստները ներառյալ, մի բանից են վախենում՝ օրենքի գերակայությունից: Վախեցե՜ք, իրոք ձեր համար ձեր ձևով վախենալու է օրենքի գերակայությունը: Ո՞նց եք մյուս ցույցը կազմակերպելու, դուք դա մտածեք»,- գրել է Ղազարյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031