ՌԴ քաղաքացին մոտոցիկլով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին և հայտնվել մայթին. բժիշկներն արձանագրել են նրա մшhը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 33-ամյա Ալեքսանդր Կ.-ն իր վարած «Honda» մակնիշի մոտոցիկլով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա հայտնվել մայթին՝ բախվելով բազալտե և երկաթե ցանկապատին:

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված մոտոցիկլը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031