Փարիզի դատախազությունը Լուվրի կողոպուտի 2 հիմնական վարկած է դիտարկում

Փարիզի դատախազությունն այս պահին դիտարկում է Լուվրի կողոպուտի երկու հիմնական վարկած։ Այս մասին հայտարարել Է դատախազ Լորա Բեկոն, հաղորդում է Le Figaro-ն, փոխանցում է rbc.ru-ն։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն բացառում, որ կողոպուտը պատվիրված է եղել, կամ էլ ձեռնարկվել է փողերի լվացման նպատակով։
«Կազմակերպված հանցավորությունը կարող էր երկու նպատակ հետապնդել. կամ նրանք պատվերով կողոպուտ են կատարել, կամ <...> [նրանք գողացել են] թանկարժեք իրեր փողերի լվացման համար»,-դատախազի խոսքը մեջբերում է Figaro թերթը։
Ինչպես հայտնել Է Բեկոն, դիտարկվում է նաև օտարերկրյա միջամտության վարկածը, սակայն այն «առաջնային չէ»: Այն մասին, որ Լուվրը կարող էին թալանել օտարերկրացիները, ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի ՆԳՆ-ն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930