«Հնարավոր է՝ ճանապարհ փակենք». վարորդները ապրանքների թանկացում են կանխատեսում, եթե իրենց հարցը չլուծվի

Նախորդ ակցիաներից հետո որևէ դրական փոփոխություն չի գրանցվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20–ին, կառավարության դիմաց բեռնատարների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ վարորդները պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել Ռուսաստանում խստացված օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։

«Ոչ զանգել են, ոչ էլ որևէ բան ասել։ Բայց մենք ԵԱՏՄ-ից տեղեկություն ունենք, որ Միջին Ասիայի բեռնատարների վարորդների դեպքում այս օրենքը կասեցվել է»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ նախորդ անգամ իրենց մոտեցել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. «Ի՞նչ ասաց, որ բավարավեինք։ Ասաց՝ բարձր մակարդակով զբաղվում են։ Ես էլ կարող եմ նման բան ասել՝ զբաղվում ենք»։

Վարորդը նշեց, որ հնարավոր է ճանապարհ կփակեն. «2018 թվականից հետո ինչպես տեսնում ենք, այդպես են հարցերը լուծում»։

Մեկ այլ վարորդ նշեց, որ այս գործին խելքը գլխին մարդ է պետք. «Սա պետության հարց է։ Եթե պետության համար չաշխատենք, չգնանք ցորեն ու այլ ապրանքներ բերենք, մեր պետությունը սոված կման։ Եթե մտածում են ռուսը բերի, վրացին բերի… Ինչո՞ւ բերի վրացին, ռուսը, ոչ թե հայը»։

Վարորդներից մյուսը նշեց, որ եթե խնդիրը չլուծվի ու հայ վարորդը չկարողանան գնալ, վատ հետևանքներ կունենա. «Դիմացը նոր տարի է. ապրանքներ չեն ներկրվի, ապրանքները թանկանալու են, ազդելու է դա բոլոր մարդկանց վրա»։

Վարորդները համոզված են, որ կառավարությունը կարող է լուծել այս խնդիր ԵԱՏՄ մյուս երկրների նման։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, միչդեռ առաջ 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։

Վարորդները նշում են, որ Ղազախստանը կարողացել է հասնել նրան, որ այդ կարգավորումը հավել է ղաղախ վարորդների համար, հետեւաբար, Հայաստանը ևս պետք է փորձի կարգավորել խնդիրը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031