Ազատումներ, փոխադրումներ, նշանակումներ. Աննա Վարդապետյանը մի շարք հրամաններ է ստորագրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:

Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին:

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Անուշ Մարգարյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին:

Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արայիկ Բրուտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Աշոտ Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Լիանա Մարկոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Կարեն Այվազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Նարեկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Դավիթ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Տիգրան Վարդանյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Նաղդալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Վասիլ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Նելլի Բադալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Տավուշի մարզի դատախազության դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վահե Գրիգորյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Ավագյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ֆրունզե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Դավիթ Թովմասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Հրաչյա Թորոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Կարեն Կարապետյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արամ Ամիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Քրիստինե Կակոյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին:

Գեղամ Ներսիսյանը նշանակվել է Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930