Հարկերից խուսափելը քրեականացված է, նախագիծն ենք լրամշակում․ ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ արվում են այնպիսի ծրագրեր, որոնք խրախուսում են հարկ վճարել։

«Օրինակ՝ պարզեցնում ենք մաքսային օրենսդրությունը, ընթացակարգերը, օրինապահ հարկ վճարողների համար առաջացնում ենք ավելի արտահերթ սպասարկման հնարավորություններ, էլեկտրոնային հարթակների թիվն ենք ավելացնում, մաքսային մարմնին հարկ վճարող կապն ենք կրճատում։

Կարձնագրենք, որ պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են, և ես չեմ հիշում որևէ հարկային բեռ, որն ավելացրել ենք», — ասաց նա։

Նա նաև անդրադարձավ նախագծին, որով հարկ չվճարելը քրեականացվելու է․

«Շատ կարևոր է, որ հարկերից խուսափելը քրեականացված է։ Մենք խոսում ենք խրախուսական նորմերի սահմանափակման մասին և մենք բիզնեսի հետ հանդիպման արդյուքններով համատեղ խումբ ենք ձևավորել։ Ես բիզնեսի ներկայացուցիչներին ասել եմ, որ քանի դեռ ՊԵԿ հասարակական խորհդրի ներկա անդամների մեծամասնությունը կողմ չլինի, մենք այդ նախագիծն առաջ չենք տանելու։

Հիմա մենք լրամշակում ենք նախագիծը, որը ևս մեկ անգամ կներկայացվի ՊԵԿ հասարակական խորհդրի քննարկմանը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930