Թուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել․ օրակարգում են Իսրայելի ռազմագործողությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի խորհրդարանի Գլխավոր խորհրդի նիստում կներկայացնեն Իսրայելի ռազմագործողությունների և Մերձավոր Արևելքի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև պատերազմի ռիսկերը:

Նշվում է, որ տվյալ միջոցառումն իրականացվելու է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնակարգի 59-րդ կետի համաձայն:

Թուրքական մեդիայում ընդգծվում է, որ նիստը նախատեսվում է անցկացնել փակ ֆորմատով, սակայն դրա մասին որոշումը կայացվելու է տեղում՝ նիստի մեկնարկից հետո:

Շեշտվում է նաև, եթե հանդիպումն անցկացվի փակ ֆորմատով, ապա դրա ընթացքում ընդունված ամփոփագրերը և արձանագրությունները կարող են հրապարակվել մինչև 10 տարի հետո:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930