Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները դրական են զարգանում. Պուտինը՝ Ալիևին

Կրեմլում մեկնարկել էՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները դրական են զարգանում»,-Կրեմլում Ալիևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:

Նա Ադրբեջանի նախագահին հրավիրել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Այսօր հանդիպում է կայանալու նաև Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները դեռ չեն ծրագրում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031