Ֆրանկոֆոնիայի գագթնաժողովը պաշտոնապես մեկնարկել է, որին մասնակցում է նաև պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետ Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: