Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին:

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ:

Ընդգծվել է արտաքին քաղաքական համակարգման ներկայիս բարձր մակարդակի պահպանման երկուստեք շահագրգռվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարները հաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության կառուցման ուղու անփոփոխությունը և նախկինում համաձայնեցված բոլոր համատեղ նախագծերի իրականացման հանձնառությունը:

Լավրովն ու Արաղչին համաձայնեցրել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։ Լավրովն իրանցի գործընկերոջը կրկին հրավիրել է Մոսկվա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031