Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցող մի շարք պատգամավորների այցը Կանադա, որը նախատեսված էր սեպտեմբերի 25-30-ը, հետաձգվել է Կանադայի ներքաղաքական խնդիրների պատճառով։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանին է զանգել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը և խնդրել հետաձգել այցը, քանի որ երկրի կառավարող կոալիցիայից դուրս է եկել մեկ ուժ, ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ ու մինչև հիմա չկա հանգուցալուծում։

«Կարևոր է նշել, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է, մինչև որ Կանադայում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվի», — նշել է խոսնակւ:

Նշենք՝ ըստ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրի, սեպտեմբերի 25-30-ը Օտտավա մեկնող պատվիրակության կազմում ընգրկվել էին պատգամավորներ Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել էր ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին և հանդիպման ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031