Զելենսկին հուսով է, որ Բայդենը կաջակցի իր «հաղթանակի ծրագրին»

Ուկրաինայի նախագահն ակնկալում է, որ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում Ջո Բայդենը կաջակցի Ուկրաինայի պատերազմին վերջ տալու իր ծրագրին։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հաղորդում է BILD_Russian տելեգրամյան ալիքը։

Զելենսկու խոսքով՝ «հաղթանակի պլանը» կպահանջի արագ որոշումներ կայացնել Ուկրաինայի դաշնակիցների կողմից հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, դեռ պարզ չէ։ Սպիտակ տանը հանդիպումը նախատեսված է հաջորդ հինգշաբթի։ Բացի Բայդենից, Զելենսկին նախատեսում է հանդիպել նաև ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինայի նախագահը ցանկանում է «հասկանալ» Թրամփի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031