ԲՏԱ նախարարը ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:

««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենքտեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելուառումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականությանկիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է Հայրապետյանը։

Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930