ՆԱՏՕ-ի երկրներն ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի դեմ, եթե համաձայնություն տան, որ Ուկրաինայի զինուժը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանի խորքերին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Եթե սահմանափակումների վերացման մասին որոշումն իսկապես ընդունվի, դա կնշանակի, որ այդ պահից ՆԱՏՕ-ի երկրները ուղիղ պատերազմ են սկսում Ռուսաստանի դեմ», — ասել է դիվանագետը և ընդգծել՝ «արևմտյան պետությունները չեն կարողանա ազատվել պատասխանատվությունից և մեղքը բարդել Կիևի վրա»:
Նրա խոսքով՝ եթե Արևմուտքն Ուկրաինային թույլ տա հեռահար զենք օգտագործել ՌԴ տարածքին հարվածելու համար, դա սկզբունքորեն կփոխի Մոսկվայի հարաբերություններն այդ երկրների հետ։
Տեսանյութը՝ tvnews.am-ի տելեգրամյան ալիքում։