Ադրբեջանն աշխատում է Իրանի տարածքով հաղորդակցությունների անցկացման վրա:
Այս մասին ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ նշելով, որ Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները:
«Եթե Հայաստանը շարունակի պնդել իր ներկայիս դիրքորոշումը, Ադրբեջանն ունի այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ Իրանի տարածքով հաղորդակցությունների անցկացումը։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են։ Ինքնամեկուսացման քաղաքականությունը Հայաստանի ընտրությունն է, և դա նրան ձեռնտու չէ»,- ասել է Հաջիզադեն։