Կրեմը հայտարարում է, որ Ռուսաստանը «համապատասխան պատասխան» կտա, եթե Միացյալ Նահանգները թույլ տա Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հորդորել է Արևմուտքին թույլ տալ օգտագործել Արևմուտքից ստացած հեռահար զենքերը Ռուսաստանին հարվածելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հաստատեց, որ իր վարչակազմն «այժմ ուղիներ է մշակում»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամենօրյա ճեպազրույցում լրագրողներին ասել է, որ կարծես թե Վաշինգտոնն արդեն որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել այդ զենքերը Ռուսաստանի ներսում հեռահար հարվածների համար։
«Այս բոլոր գործողությունների պատասխանը հատուկ ռազմական օպերացիան է», — հայտարարել է Պեսկովը՝ օգտագործելով Ուկրաինայում պատերազմի համար Կրեմլի նախընտրած տերմինը։