«Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Հանրային ձայն» խմբակցության ղեկվար Վահան Ավագյանը ներկայացրեց իրենց խմբակցության անդամ Անուշ Գինոսյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը:

Նրա խոսքով՝ Գինոսյանը բացակայել է 2024 թվականի փետրվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու նիստերի քվեարկությունների կեսից ավելիից. 29 քվեարկություններից 16-ին ներկա չի եղել։

Ավագյանը դիմեց իր խմբակցության անդամներին․ «Ես լսել եմ՝ ինչ շանտաժներ է եղել, կասեմ՝ «երկու վախը մի մահ է», այսքան ժամանակ եղել եք տարբեր ճնշումների տակ բոլորդ»։

Գինոսյանը, ելույթ ունենալով, ասաց, որ ինքը Երևանի ավագանու անդամների շարքում հայտնվել է Վարդան Ղուկասյանի կամքով, կամակատարը եղել է Վահան Ավագյանը։

Անուշ Գինոսյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեցին 33 կողմ 2 դեմ ձայնով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագծին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930