Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», — նշել է Արարատ Միրզոյանը, միևնույն ժամանակ, տարիների կառուցողական համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031