Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Լվովին. կան զոհեր

Ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Լվով և Կրիվոյ Ռոգ քաղաքները, ինչի մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Վլադիմիր Զելենսկին:

Նա հրապարակել է ավերածությունների լուսանկարները՝ մանրամասնելով, որ Լվովում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ։ Ավելի քան 30 մարդ վիրավորվել է։ Քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, բուժհաստատություններ։

Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ։ Ավերվել են տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Լուսանկարները՝ tvnews.am-ի տելեգրամյան ալիքում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031