Էրդողանն ընդունել է BRICS -ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է BRICS-ի (ԲՐԻՔՍ) գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամենամյա գագաթնաժողովը հոկտեմբերի 22-24-ը անցկացվելու է Կազանում։

Bloomberg կայքը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ գրել էր, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմել է այդ կազմակերպությանը անդամակցելու համար։ Անկարան ոչ հաստատում, ոչ հերքում է այդ լուրը։

Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Թուրքիան, ինչպես և ցանկացած այլ երկիր, իրավունք ունի որոշելու, թե միջազգային ինչ բլոկի է ցանկանում միանալ, սակայն Թուրքիան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր է, և ակնկալում են, որ կհետևի ԵՄ սկզբունքներին։

Պետեր Ստանոն նշել է, որ ԵՄ-ն և ԲՐԻՔՍ-ը բոլորովին տարբեր են իրենց նպատակներով, կառուցվածքով և ընդհանրապես ամեն ինչով։

Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած՝ հինգ երկրների խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսվել։ Ադրբեջանը վերջերս պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանը անդամակցեկլու համար, և հնարավոր է Կազանում որոշում ընդունվի։ Պեկինը և Մոսկվան ձգտում են ԲՐԻՔՍ-ը վերաձևավորել Արևմուտքի դեմ դաշինքի։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031