Հայտնի են US Open 2024-ի տղամարդկանց քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յաննիկ Սիները դուրս է եկել US Open 2024-ի քառորդ եզրափակիչ։ Չորրորդ շրջանի խաղում նա հաղթել է ամերիկացի Թոմի Փոլին (14-րդ համարը ATP-ի դասակարգման աղյուսակում)։ Հանդիպման վերջնական հաշիվը գրանցվել է 7:6 (7:3), 7:6 (7:5), 6:1: Այսպիսով, իտալացին դարձավ ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։

US Open 2024-ի քառորդ եզրափակիչի զույգերը․

Յաննիկ Սիներ (Իտալիա) — Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)
Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա) — Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա)
Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)
Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) — Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)
Հիշեցնենք, որ ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը: Տղամարդկանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 75 միլիոն դոլար:

Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը նախորդ տարվա մրցաշարի եզրափակչում հաղթեց Դանիիլ Մեդվեդևին։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930