Yandex-ի մի խումբ վարորդներ ակցիա են անում կառավարության մոտ

Կառավարության դիմաց Yandex-ի մի խումբ վարորդներ են հավաքվել, բողոքում են 1,5-2 տոկոս տուրքից:

Նրանցից մի քանիսին այս պահին ընդունել են կառավարությունում:

Սեպտեմբերի 1-ից բոլոր տեսակի տաքսի ծառայություններ մատուցողները՝ լինեն անհատ վարորդներ կամ օնլայն հարթակներ, հարկային դաշտ են մտնում, պետությանը հաշվետվություն պետք է ներկայացնեն ու տուրքեր վճարեն: Նոր կարգավորումներով բոլոր տաքսիստները ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն ու յուրաքանչյուր պատվերի համար ֆիքսված տոկոսադրույքով տուրքեր վճարեն: Եթե պատվերը կանխիկով լինի, կգանձվի ուղևորության ընդհանուր արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1.5 տոկոսը։ 1000-դրամանոց ուղևորության պետտուրքը 15-ից 20 դրամ կկազմի։ Տոկոսներն աստիճանաբար կբարձրանան և 2026-ին կհասնեն վերջնական մակարդակի՝ն 5 ու 4 տոկոս համապատասխանաբար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930