Ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ. Փաշինյանը` գերիների մասին

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև գերիների, պատանդների վերադարձին, և շատ դեպքերում, երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է տեսնել, որ իրենք գերիների, պատանդ պահվող անձանք հարցը շրջանցում են, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գերիների, պատանդ պահվող անձանց հարցը մեզ շատ է մտահոգում և մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում և դա դրա առանձնահատկությունն է:

Նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցավ 32 գերեվարված մեր եղբայրների վերադարձը, նախորդող շրջանում դրա մասին էլի շատ հարցեր էին տալիս, և ես ասում էի, որ կատարվում է աշխատանք և դա ամենօրյա է: Շատ երկար տևեց այդ աշխատանքը, և մարդիկ երբեմն հուսահատվում են ու մտածում, որ ոչինչ տեղի չի ունենում: Սակայն, դա այդպես չէ», — հավելեց Փաշինյանը:

Հարցին՝ ինչի՞ց է նա վախենում, որ չի բարձրաձայում արցախահայերի վերադարձի իրավունքի մասին՝ վարչապետը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի լուծարման որոշումը ես չեմ ստորագրել: Ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել է ՀՀ-ում գործող, բոլորիս հայտնի շրջանակների կողմից և դա ողջունվել է:

Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ապա այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ, նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չեմ համարում»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30