Անկեղծ ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքը ավելի արդյունավետ է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, և դրանց ՌԴ ներգրավվածությանը։

«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը՝ խաղաղության գործընթացում գնահատում ենք, և բարձր ենք գնահատում։ Մյուս կողմից, ինչպես նկատել եք, տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով։ Ընդ որում, կարող ենք ասել, որ երկկողմ ձևաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել»,- ասել է նա։

Ըստ վարչապետի, «Քանի դեռ այդ ձևաչափով կարող ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը դա է։ Ես այդ մասին անկեղծ ասել եմ ՌԴ նախագահին՝ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում»։

Նա չի բացառել Հայաստան-Ադրբեջան սահմանին բարձրագույն մակարդակով հանդիպում կազմակերպվի. «Ես պատրաստ եմ այդպիսի շփումների»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031