Վարչապետի աշխատակազմից հերքում են լուծարված ընկերության հետ ավելի քան 106 միլիոն դրամի պայմանագիր կնքելու լուրը

Մամուլում տարածված լուրը, թե վարչապետի աշխատակազմն ավելի քան 106 միլիոն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել գործունեությունը դադարեցրած ընկերության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 Ավելի վաղ Lurer․com կայքը, հրապարակելով տվյալներ Պետական ռեգիստրից,  գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ծառայությունների մատուցման վերաբերյալ 106 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «ԱՌՏԱ» ՍՊԸ-ի հետ, որի գործունեությունը դադարեցված է։ 

Վարչապետի աշխատակազմից պարզաբանեցին, որ Պետական ռեգիստրում կա երկու գրանցված ընկերություն՝ «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով։ Վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել այն ընկերության հետ, որը գործող ընկերություն է։

 Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացրեցին նաև տվյալներ, որոնք հավաստում են, որ Պետական ռեգիստրում գրանցված է «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով ընկերություն, որի գործող ընկերություն է։ 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30