Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027-ին

Սահմանադրական հանրաքվեն նոր պայմանավորվածության արդյունքում նախատեսվում է 2027 թվականին։

«Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն, հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ», — այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախարարը հայտնեց, որ վերջին նիստը մոտ 20 օր առաջ է կայացել, հաջորդը սեպտեմբերի 5-ին է նախատեսված։

Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։

Մինչ այս որոշումը դեռ 2022-ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Հայեցակարգի նախնական տարբերակն այս տարվա հունվարին ուղարկել էին կառավարություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30