ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. Mash

Հայաստանից ՌԴ ուղարկված 4 տոննա ելակի մեջ հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում արգելված վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազոլ, գրում է Mash-ը։ Ենթադրվում էր, որ հատապտուղները վաճառքի կհանվեին Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Տուլայի շրջանում։

Օգոստոսի 21-ով թվագրված խմբաքանակում հայտնաբերվել է մարդու էնդոկրին համակարգը քայքայող տեբուկոնազոլ 0,152 մգ/կգ, իսկ օգոստոսի 16-ի համանման մթերքի մեջ՝ թունաքիմիկատի բուպիրիմատի ավելցուկ (0,690 մգ/կգ):

Ավելի վաղ Հայաստանից Ռուսաստան արտահանվող 16 ընկերություններից մեկի համար Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր արգելքը հանել էր։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը Auroranews-ին հայտնել է, որ որևէ պաշտոնական ծանուցում (Ռուսաստանի Դաշնությունից) չեն ստացել արտադրանքում վնասակար նյութերի առկայության մասին հանրապետությունը։

Ստանալուց հետո տեսչական մարմինը պատշաճ կերպով կարձագանքի, վստահեցրել են վարչությունից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30