Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ։

Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում, հաղորդել է Կրեմլը։

Կողմերը քննարկել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30