ՄԻՊ-ն անդրադարձել է հոսանքի և ջրամատակարարման ընդհատումների, բարձր երաժշտության, աղմուկի դեպքերին

Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը:

«Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում:

Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից:

Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն, և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում»,- գրել է Մանասյանը, ապա ներկայացրել ՄԻՊ-ի՝ թեմային առնվող հայտարարություններից մի քանիսը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30