Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ընդգծելով Գազայում հրադադարի անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ չորեքշաբթի ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի հատվածում կրակի դադարեցման համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու անհրաժեշտությունը։

Նախագահն ընդգծել է կրակի դադարեցման համաձայնագիրը շուտափույթ ավարտելու և պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել է Կահիրեում առաջիկա բանակցությունները՝ մնացած խոչընդոտները վերացնելու համար, հեռախոսազրույցի մասին հաղորդում է Սպիտակ տունը։

Բայդենը նաև ասել է, որ Իրանի և նրա աջակցությունը վայելող կազմակերպությունների սպառնալիքների դեմ Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կշարունակվի։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031