Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակ է գալու` քաղաքացիների հետ հանդիպելու համար: Չնայած այն բանին, որ Սրբազանն այս պահին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում է ստանում, բայց, վերջինս, իր թիմակիցներին ասել է, որ անպայման հանդիպմանը գալու է:
Հիշեցնենք, որ ամեն շաբաթ Բագրատ Սրբազանը եկեղեցու բակում հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, բայց քանի որ առողջական վիճակը վատացել էր, տեղեկություններ կար, որ վերջինս հանդիպումը հետաձգելու է: