«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին

Ակադեմիական քաղաքի համար Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը ճանաչվեցին հանրային գերակա շահ։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այդ որոշումն ընդունվեց։

«Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2024 թ. հունվարի 4–ին։

«Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17–րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր»,– գրված է որոշման հիմնավորման մեջ։

Այդ նպատակով պետք է ապահովվի սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը։

Սեփականության օտարման գործընթացը թե՛ գործիքակազմի և թե՛ փորձառության տեսանկյունից պետք է կազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30