«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել 38-ամյա տղամարդու դի. հանգամանքները պարզվում են

Օգոստոսի 21-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30