Պետությունը պահանջում է վերադարձնել «Հայաստանի խուլերի միավորման»՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաշենքը

Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել «Հայաստանի խուլերի միավորման» Երևանի կենտրոնում՝ Կողբացու 69 հասցեում գտնվող մասնաշենքը պետությանը վերադարձնելու պահանջով, թե ի՞նչ հիմքով, դեռ հայտնի չէ։ Այս մասին գրում է Ազատությունը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պետությունը պահանջում է ոչ միայն միավորման Կենտրոնում գտնվող 3608 քմ մակերես զբաղեցնող շենքը, այլև 1500 քմ հողակտորը։

Դատախազությունից ևս առայժմ չեն հստակեցնում, թե ինչ հիմքով են դատարան դիմել։ Սակայն բոլոր՝ նախորդ նման հայցերում դատախազությունը հիմնավորել է, թե Խորհրդային միության փլուզումից հետո գործունությունը շարունակած միությունների գույքը սեփականության մասին 90 թվականին ընդունված օրենքով պետական է համարվել, և առանց պետության որոշման չէր կարող սեփականացվել։

«Հայաստանի խուլերի միավորումից» առայժմ մեկնաբանություն չեն տալիս։ Կազմակերպությունից հայտնում են միայն, որ եռհարկ շենքում խուլերին անվճար տարբեր ծառայություններ են մատուցում։ Շենքում նաև մասնավոր ընկերություններին վարձակալությամբ տարածքներ են տրվում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30