ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․
«Պաշտպանե՛ք Ձեզ մոծակների խայթոցներից, հատկապես, երբ ապրում կամ տվյալ ժամանակահատվածում գտնվում եք այնպիսի վայրերում, որտեղ առկա է Դենգե տենդով կամ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու բարձր ռիսկի հավանականություն:
Արևմտյան Նեղոսի տենդը վիրուսային վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է մոծակների, տզերի միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում: Հիմնական վարակի աղբյուր են թռչունները և որոշ կենդանիներ (հիմնականում ձիերը): Նշենք նաև, որ մոծակների բազմացման հիմնական միջավայրը ջրային տարածքներն են:
Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.
• Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր մոծակներից պաշտպանվելու համար
• Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
• Չստեղծել ամառանոցներում լճացած ջրով լանդշաֆտային օբյեկտներ՝ մոծակների վերարտադրության համար բարենպաստ պայմանները կանխելու համար:
• Մոծակի խայթոցից հետո վերը նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի խորհրդատվության:
• Միջատասպանների ցողում այն վայրերում, որտեղ փոխանցողները հավաքվում և բազմանում են:
• Չմոռանալ հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք:
• Քնել մոծակներից պաշտպանող հատուկ ցանցերի տակ:
• Ճահիճների չորացում, որտեղ մոծակները բազմանում են:
• Մոծակները հիմնականում խայթում են ցերեկվա ժամերին, խուսափել առանց վանող միջոցների կիրառման այդ ժամերին ռիսկային գոտիներում գտնվելուց:
Հիշեցնենք, որ Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 20 դեպք՝ 1 մահվան ելքով: Բոլոր հիվանդները (25-65 տարեկան) հոսպիտալացված են, նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր:
Հարկ է նշել, որ հիվանդությունն հիմնականում թեթև ընթացք է ունենում, սակայն որոշ դեպքերում կարող են զարգանալ նյարդաբանական բարդություններ՝ ընդհուպ մինչև մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ: Թեթև դեպքերում արտահայտվում է ջերմության բարձրացմամբ, գլխացավով, մկանացավերով, հոգնածության զագացումով, մաշկի ցանով, աչքերի ցավով: Հիվանդության ռիսկի խմբում են` քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող անձինք, տարեցները, երեխաները»: