Ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդներին

Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ժամը 6.15-ի սահմաններում գողացել են մայրաքաղաքի Հովսեփյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Մերսեդես G 500»-ի անիվի պատյանը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա և Էջմիածնի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Նրանք սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և 26-ամյա երիտասարդի «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են Մարաշի բաժին։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031