Skip to main content

Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ. ջերմաստիճանը կնվազի մինչև 12 աստիճանով. Սուրենյան

Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ Այս մասին Facebook–ի իր էջի եթերում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Տեղումնաբեր ամենաակտիվ գոտին Հայաստանում կլինի վաղը հետկեսօրյա ժամերին։ Այսպիսով, այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին գրեթե հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, պորթկումները մինչև 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։

Այս ցիկլոնը իր հետ հյուսիս-արևմուտքից բերում է արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ուստի վաղը ցերեկային ժամերին երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 8-ից 12 աստիճանով, բայց սեպտեմբերի 20-ից ցերեկը կբարձրանա 4-ից 5 աստիճանով։

Սեպտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կպահպանվեն առանձին հատվածներում և կկրեն կարճատև բնույթ։ Սեպտեմբերի 22-ից սկսած երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031