Skip to main content

Լեհաստանը 1.4 միլիարդ դոլար է հատկացրել ապաստարանների կառուցման և վերանորոգման համար

Լեհաստանի կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին 5 միլիարդ զլոտի (1.4 միլիարդ դոլար) է հատկացրել՝ 2025-2026 թվականներին ապաստարանների կառուցման և վերանորոգման համար։

«2025-2026 թվականների բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ծրագիրը տեղական ինքնակառավարման մարմիններին մոտ 5 միլիարդ զլոտի է հատկացրել», — ասվում է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: Այս միջոցները պետք է օգտագործվեն «բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հետ կապված» խնդիրների լուծման համար: Այնտեղ նշվում է, որ ապաստարանների վերանորոգումն ու կառուցումը հիմնականում նախատեսվում է երկրի արևելյան մասում, այն տարածքում, որտեղ կառուցվում է Արևելյան վահանի ամրացման գիծը, ինչպես նաև այլ «բարձր ռիսկի» գոտիներում:

Համաձայն 2024 թվականի վերջին ընդունված «Բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի՝ Լեհաստանը պարտավորվել է ամեն տարի այդ նպատակներով հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 0,3%-ը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031