Skip to main content

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին․ Մարտա Կոս

Եվրոպական միությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև հումանիտար ականազերծման ոլորտում Ադրբեջանի գործունեությանը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանձնակատար Մարտա Կոսը նշել է, որ Եվրամիությունը և Ադրբեջանը հաջող համագործակցություն են հաստատել էներգետիկայի ոլորտում և ընդգծել է, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարներ կան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930