Skip to main content

Հրդեհ՝ Արտենի գյուղում․ այրվել են ավտոտնակի, կից անասնագոմի տանիքները և կենցաղային իրեր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է ավտոտնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 06։40-ին։ Գյուղի Շիրվանզադեի փողոցի տներից մեկի բակում այրվել են ավտոտնակի, կից անասնագոմի տանիքները (ընդհանուր մոտ 60 քմ), շարժական տնակի երեսպատումը (մոտ 10 քմ) և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմի տանիքի մյուս հատված, անասնակեր և տան տանիք։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930