Skip to main content

Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի սեպտեմբերի 29-ից
հոկտեմբերի 2-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսին
և համաժողովին մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների
հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018
թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասվում է որոշման մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031